«Հույս» նախագիծ. միասին մենք փրկում ենք կյանքեր
«Հույս» նախագիծը հասարակական նախաձեռնություն է, որի հիմնական առաքելությունը հոգեհուզական խորը ճգնաժամում գտնվող անձանց աջակցությունն ու ինքնասպանությունների կանխարգելումն է: Մենք հավատում ենք, որ մասնագիտական մոտեցումը, գիտելիքը եւ հանրային անտարբերության հաղթահարումը կարող են դառնալ այն հիմնասյուները, որոնց վրա կառուցվում է անհատի եւ համայնքի հոգեհուզական անվտանգությունը:
մասնակցել որպես կամավոր
Նախագծի հիմնական ուղղությունները
Ճգնաժամային աջակցություն․ նախագծի շրջանակներում կնախագծվեն եւ կգործարկվեն աջակցության ծառայություններ, որոնք կգործեն հեռավար, հնարավորություն կտան ցուցաբերել արագ եւ անանուն աջակցություն նրանց, ովքեր ունեն դրա կարիքը հենց այս պահին:
Գիտահեն իրազեկում․ մենք ստեղծում, տեղայնացնում եւ տրամադրում ենք իրազեկման եւ կրթական նյութեր, որոնք հիմնված են բացառապես գիտական տվյալների վրա: Մեր նպատակն է հանրությանը փոխանցել գիտականորեն հիմնավորված տեղեկություններ հոգեկան առողջության մասին։
Ծառայությունների նախագծում․ կամավորների, այլ շահագրգիռ կողմերի եւ մասնագետների համատեղ ջանքերով կմշակվեն հոգեբանական բարեկեցությանը նպաստող նոր գործիքներ եւ ծառայություններ, որոնք կօգնեն զարգացնել աջակցման համակարգերն ու ընդլայնել դրանց հասանելիությունը։
Ռազմավարական համագործակցություն․ «Հույսը» բաց է պետական եւ համայնքային մարմինների, ինչպես նաեւ ոլորտային կառույցների հետ ակտիվ աշխատանքի համար։ Մենք ձգտում ենք ստեղծել միասնական ցանց, որտեղ յուրաքանչյուր օղակ կծառայի մեկ ընդհանուր վերջնանպատակի՝ կյանքի պահպանմանը։